«Գենդեր ա, գյանդոռ ա. վոբշըմ գիտես ինչ կանեի». Առաքել Մովսիսյան

Hraparak.am-ը գրում է. «ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Առաքել Մովսիսյանը տեղյակ է, որ ԱԺ ամբիոնից տրանսգենդերը ելույթ է ունեցել։

Hraparak.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի, ինչ կասի, Առաքել Մովսիսյանը մի պահ լռեց, ապա ասաց․ «Ի՞նչ պտի ասեմ, ինձնից լավ գիտեք»։

Նաև Առաքել Մովսիսյանն ասաց, որ երկաթը տեղում տաք-տաք չեն ծեծել, դրա համար էլ նման բաներ են լինում։ Ամեն դեպքում, ասում է, որ այնտեղ լիներ, կասեր։ «Որ ընդեղ լինեի, վոբշըմ գիտես՝ ինչ էր լինելու»,- ավելացրեց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ այդ թեման ակտիվ քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե էս ինչ է կատարվում և այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի ընտանեկան ավանդույթների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ սեռը գրել է արական։ Հիմա հանրապետականների մոտ ընդունվա՞ծ է, որ արական սեռի մարդու անունը Լիլիթ է»»։

Մանրամասները` այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ