«Նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի». վարչապետ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած դեպքին:

Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը հրաահանգել է աշխատանքից ազատել մաքսատան աշխատակիցներին՝ ՀՀ դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ