«Երևանում մեծ երթ է լինելու ». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 24-ին Երևանում տեղի կունենա մեծ երթ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երթը համաերևանյան է:

«Հույս ունեմ, որ լավ կքայլենք: Ի վերջո հեղափոխության փուլն արժևորելու, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու հաղթանակը ևս մեկ անգամ ազդարարելու համար: Անցնելու ենք Երևանի բազմաթիվ փողոցներով: Փորձելու ենք լինել վարչական շրջաններում:

Նոյեմբերի 24-ին՝ 10:00-ին կքայլեմ Նոր Նորքից՝ ռազմական ինստիտուտի դիմացի մայթից: Կքայլենք ներքև: Կգնանք Քանաքեռ Զեյթուն, Կոմիտաս: Սպասում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ քայլելու մեծ ուժ են զգում: Սա շատ լավ առիթ է, որ ձեզ տեսնեմ, շփվենք մի քիչ: Կարոտել եմ բոլորիդ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Մեծ երթ Երեւանում, նոյեմբերի 24-ին, ժամը 10-ին սկսում ենք Նոր Նորքից՝ Ռազմական ինստիտուտի դիմացի մայթից:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ