«Եթե Քաղաքացու օրը նշում են Մաշտոցի պողոտայում խորոված անելով, ես էլ կմիանամ»․ վարչապետ Փաշինյան

Այն մարդիկ, որոնք «մերժվեցին» անցած տարի, իրենք պետք է որոշեն՝ իրենք քաղաքացի՞ են, թե՞ չէ, և ըստ այդմ որոշեն՝ իրենք նշո՞ւմ են Քաղաքացու օրը, թե՞ ոչ։

Այս մասին այսօր լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քաղաքացին թող որոշի՝ ոնց կնշի։ Կարող է մեկը որոշում է, ոնց որ անցած տարի, մանղալը հանում է Մաշտոցի պողոտայում դնում, խորոված է անում։

Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, կարող է ես էլ միանամ»,- ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ