«Եթե «Սպայկա»-ն ուզում է բոյկոտ անել, ուրիշ ընկերություններ կգան, շուկան կկարգավորվի»․ վարչապետ Փաշինյան

7 միլիարդ դրամը մի տարվա ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրացնել 10 տոկոսով, իսկ հենց այդքան հարկային չարաշահումներ են այս պահին հայտնի «Սպայկա» ընկերությունում։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդ աշխատավարձերը չեն բարձրանում, ըստ Փաշինյանի, քանի որ ոմանք հարկեր չեն վճարում։ Նա ասաց, որ հարկային չարաշահումներից հիմա այդքանն են հայտնի, իսկ մնացածը դեռ ավելի է մեծանալու՝ 14, 25, 30 միլիարդ դրամ։

«Հնարավոր է` բացվի մախինացիայի մի մե՜ծ շղթա, որը ենթադրաբար չէր կարող գոյություն ունենալ առանց ամենավերևներից հովանավորության։ Հիմա ի՞նչ ենք ուզում։ Հիմա ում մոտենում ես, ասում է՝ ռեստորանս կփակեմ։ Այսինքն` ի՞նչ։

Դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ, թե ինչի՞ թոշակները ցածր են, աշխատավարձերը չեք բարձրացնում։ Որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարել, սպառնում են, որ կփակեն աշխատատեղերը։ Այսինքն` էս ժողովրդին գերի՞ են վերցրել»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, որ այդ մարդիկ իրենց վրա վերցրել են այլ մարդկանց ճակատագիրը որոշելու մանդատ, բայց նրանք չունեն այդ մանդատը, «թո՛ղ հանգիստ նստեն տեղները»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ