Թուրքիայում սպանել են վրացի օրենքով գող Ռեւազ Լորտկիպանիձեին

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում սպանել են 64-ամյա օրենքով գող Ռեւազ Լորտկիպանիձեին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Ռեզո Թբիլիսյան, հայտնում է «Պրայմ Կրայմը»-ը։

2023 թվականի հունվարի 14-ին Տրապիզոնում անհայտ անձինք կրակել են 64-ամյա վրացու վրա։ Տղամարդը հայտնի օրենքով գող Ռեզո Թբիլիսյանն է։ Նա բազմիցս ենթարկվել է քրեական պատասխանատվության կատարած հանցագործությունների համար։ Հաղորդվում է, որ գողերի շրջանում նա հարգված մարդ էր։

Նախնական տվյալներով՝ հանցագործության մեջ կասկածվում է Բուլղարիայից Թուրքիա մուտք գործած չորս անձ։ Նրանք ձերբակալվել են հարձակումից անմիջապես հետո։

Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ