«Տրանսգենդերի ելույթը լավ կազմակերպված պրովոկացիա էր». վարչապետ Փաշինյան

Տրանսգենդերի հետ կապված իրավիճակը եղել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, ու դրան հաջորդած քննարկումները պետք է շարունակել այս հարցին պատասխանելուց հետո՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած տրանսգենդերը մա՞րդ է, թե՞ ոչ։

Թեմային անդրադառնալիս այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այն պահվածքը, որ դրսևորում էր տրանսգենդերի ելույթի ժամանակ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը (Նաիրա Զոհրաբյան), ցույց է տալիս Հայաստանում մարդու իրավունքների վիճակը։

«Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պետք է մտածի ընդհանրապես՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, և ինքն ընդհանրապես համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն պահանջներին», – ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ