Ալեն Սիմոնյանը հարցաքննվում է դատարանում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով

Այսօր՝ հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Մասիվի նստավայրում տեղի է ունենալու 2018 թվականին Լևոն Երանոսյանի կողմից նռնակի նետման գործով տուժող Ալեն Սիմոնյանի հարցաքննությունը:

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը՝ մանրամասնելով, որ Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև՝ անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ