Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նորագավթի ավտոմաքսատուն սկսվեց աշխատակիցների հեռացումից։
Սենյակներից մեկում աշխատակիցները դրոշը դրել էին անկյունում, այն ընկել էր ոտքի տակ։ Փաշինյանն այս անփութության համար ՊԵԿ նախագահին հրահանգեց ազատել այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին։
Վարչապետը նորից հրահանգեց՝ այդ սենյակում աշխատող բոլոր աշխատակիցներին՝ անուն առ անուն, ազատել աշխատանքից ու զեկուցել իրեն։