«Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն Ուկրաինայում պրոքսի պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ». Խորվաթիայի նախագահ

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչն ասել է. «Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն, Ուկրաինայի օգնությամբ, պրոքսի պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ: Սակայն, եթե չկա վերջնական նպատակ, եթե չկա ծրագիր, ապա ամեն ինչ ավարտվում է այնպես, ինչպես Աֆղանստանում»։

Խորվաթիայի ղեկավարը նաև ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներին մարզելու կամ պատերազմին որևէ կերպ միջամտելու որոշումը պետք է լինի Խորվաթիայի ընտրությունը, որը պարտավոր չէ անել այն, ինչ իրեն ավելի ուժեղ ուժեր են պարտադրում։

Միլանովիչը հավելել է, որ չի տեսնում Մոսկվայի դեմ պատժամիջոցների վերջնական նպատակը։

«Ծրագիրը չի կարող լինել Պուտինին հեռացնելը: Պատժամիջոցները չեն կարող պլան լինել: Սա անհեթեթություն է, և սրանով ոչ մի բանի չի հաջողվի հասնել։ Իսկ Միլոշեւիչին չեն կոտրել պատժամիջոցները։ Դրանք օգտագործվում են պատերազմից պատերազմ։ Իսկ ովքե՞ր պետք է լինենք մենք։ Ամերիկայի ստրուկնե՞րը»,- եզրափակել է Խորվաթիայի նախագահը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ