«Աշխատանքից ազատել բոլորին». Ինչպես Փաշինյանը հրահանգեց աշխատանքից ազատել ՊԵԿ աշխատակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊԵԿ ավտոմաքսատանը ծանոթանում է այնտեղի աշխատանքային պայմաններին ու մաքսային ծառայություններին դիմած անձանց սպասարկմանը։ Սպասասրահում Փաշինյանը հանդիպեց քաղաքացիների, որոնք ասացին, որ իրենց մեքենան մաքսատան տարածք են բերել այլ ճանապարհով, քանի որ իր՝ վարչապետի այցի կապակցությամբ մյուս ճամփան փակ էր։

արչապետը տարակուսեց այս խոսքի վրա, ու ՊԵԿ նախագահին ասաց, որ  ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ արվում։ Հետո պարզվեց, որ մեքենան 2-3 օր առաջ է հասել, ու միայն այսօր են քաղաքացիները կարողանում մաքսազերծել այն։ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ կոնկրետ այդ դեպքում մեքենան եկել է կոնտեյներով, իսկ այդպես ՊԵԿ մաքսատնով օրական 300 մեքենա է անցնում, չեն հասցնում։

Ավելի ուշ պարզվեց, որ կոնտեյներով մեքենայի գալուց հետո այն հանվել է կոնտեյներից, պահվել է մաքսատանը, քաղաքացին երեկ երեկոյան այնտեղ է եղել, տեսել է մեքենան, և այսօր եկել է մաքսազերծելու։

Մեկ այլ քաղաքացու դեպքում պարզվեց, որ մեքենան երեկ բերել, կանգնեցրել է մաքսատանը, հերթագրվել է, որպեսզի այսօր գա, մաքսազերծի։ ՊԵԿ նախագահն ասաց, որ եթե մեքենան հասնում է կեսօրից հետո, ապա հավանական է, որ այդ օրը հերթագրվի, բայց մյուս օրը կմաքսազերծվի, քանի որ հերթագրման պիկ է։ Քաղաքացին էլ արձագանքեց՝ հիմա լավ է, այսպես նորմալ է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ