«Մի բան էլ ասեմ աղմկահարույց տրանսգենդերի թեմայով». նավակ Ճոճող

Վիլեն Գաբրիելյանն իր ֆեյսբուքյաան էջում գրել է.

Նախ ասեմ, որ ես իրան չեմ ընկալում, չի ստացվի ինչքան էլ ուզեմ, ավելին ասեմ, անտարբեր եմ, բայց իմ համար հստակ է մի բան, որ այն ինչ արգելված չէ օրենքով, թույլատրելի է:

Երկորդը, իր բարձրաձայնած խնդիրը սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունների հետ կապված անշուշտ կարևոր է: Եվ այս դեպքում, ամենամեծ բացթողումը կրում է իրավապահ համակարգը, որը տարիներ շարունակ առկախում կամ կոցկում է տասնյակ բռնության դեպքեր:

Որովհետև իրավապահները այս անձանց, վերաբերվում են, որպես »աղբ», այն դեպքում, որ պարտավոր են վերաբերվել, որպես ՀՀ քաղաքացիներ, քանզի օրենքն է գերակա ուժը, այլ ոչ թե իմ, ձեր կամ իրանց անձնական վերաբերմունքը: Ժամանակին, որ բռնության դեպքերը բացահայտեք, միգուցե, սենց մանիպուլյացիոն սադրանքների, ինչոր տեղ անհիմն դիսկուրսների հրահրման կարիք չլինի էլ: Իսկ համայնքի համար իրենց նկատմամբ գործած բռնությունը համար մեկ թեման ա, այլ թեմա չկա և երբեք չի էլ եղել: Կլինի մտորե՞ք սրա շուրջ, միգուցե, եթե չեք կարողանում իրենց տանել, պարտադիր չի իրենց ցծի հանել, որ վերանան:

Երրորդը, ես ամենա շատը շիվարում եմ այն մարդկանցից, ավելի ճիշտ ծնող հանդիսացող այն մարդկանցից, որոնք ասում են, թե էս ինչ քարոզ են անում, բա որ իմ երեխեն տեսնի ու տենց դառնա:
Կներեք ստեղ մի կարճ պատասխան կա, եթե դա ձեզ համար անընդունելի երևույթ է, և դուք մտահոգվում եք, որ ձեր երեխեն կարող է ենթարկվի ինչոր քարոզի և դառնա այն ինչից դուք լսելիս անգամ հետմահու երկրորդ ինֆարկտն եք տանում: Ուրեմն պրոբլեմը ոչ թե քարոզի, այ առաջնային ձեր մեջ ա որպես ծնողը, հետո ձեր երեխու:
Եթե իմ համար մի բան ընդունելի չի, և ես չուզենամ, որ իմ տղեն դառնա այդ անընդունելի երևույթը, ուրեմն նա չի դառնա:

Չորրորդ, և ամենակարևորը: Մի հարց տամ, որը պիտի իրեն տա ամեն մեկը, ի՞նչ անենք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ վարե՞նք, սպանե՞նք, ուտիլիղացնե՞նք ինչպես այսօր ԱԺի մոտ մի բողոքավոր հերոս էր ասում, սովետի նման օրենքով արգելե՞նք և նստծնենք բանտ, թե՞ թողենք ամենիմչ այնպես ինչպես կա և թույլ տանք իրենց օգտվել ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքներից: Սրա շուրջ էլ արժե մտորել, բոլորդ մտորեք, թե փոքրամասնության ներկայացուցիչներ, թե իրենց Սոդոմ և Հոմոր անողներ: Մտորեք, որն է՞ ամենա ընդունելի ելքը ձեզ համար, պետք ա հանրաքվե հրահրեք սահմանադրության մեջ փոփոխություններ արեք, բայց մինչ այդ պահը ձեր ախմախ բռնության կոչերը պահեք ձեզ, որովետև ինչպես ասվեց՝ այն ինչ արգելվսած չէ օրենքով թույլատրելի է: Իսկ այն ինչ արգելված է, անթույլատրելի, ըստ այդմ բռնության կոչեր անողները ինչքան էլ Հզոր տղերք և կանայք լինեն, այս պահին օրենք են խախտում:

հ.գ. ափդեյթ անեմ, մոռացա գրեմ տիկին Զոհրաբյանը պարտադիր հրաժարական տալը ուժի մեջ ա 🙂

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքներով՝

#ՕմարիԱրծիվ

նավակ Ճոճողը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ