«Սպայկա»-ի դեպքում մարդիկ փորձ են կատարել սպառնալ պետությանը, այն պետությանը, որը իրենց նման արտոնություններ է տվել

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդհանրապես փորձում եմ ցանկացած ցույցի մասնակցի իրավունքը հարգել, քանի որ, անկախ պատճառից, մարդիկ, եթե դուրս են եկել փողոց, ուրեմն ինչ-որ պահանջ ունեն, ճիշտ ա դա, թե սխալ, դա հարցի այլ կողմն ա:

Բայց կոնկրետ «Սպայկա»-ի դեպքում մարդիկ փորձ են կատարել սպառնալ պետությանը, այն պետությանը, որը իրենց նման արտոնություններ է տվել ու նման հսկա է սարքել:

Այդ ամենից հետո դնել ու սպառնալ, մուննաթ գալ, ամենասխալ քայլն է: Իշխանություն է փոխվել, բայց պետությունն ու դրա ճյուղերը նույնն են․ սպառնալով ներկայիս իշխանությանը՝ սպառնում եք նաև պետության այլ ճյուղերին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ