«Ոչ միայն որդիս կլինի առաջնագծում, այլև ինքս պատրաստ եմ զենք վերցնել». Աննա Հակոբյան

Եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը:

Իսկ դա նշանակում է՝ պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների այն մասին, որ իբր վերջինս  «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում միտք է արտահայտել, թե պատերազմում մեր զոհերը անիմաստ են եղել:

Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերը անիմաստ են եղել:

Միացյալ Նահանգներ իմ այցը անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն, փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ