«Նաիրա Զոհրաբյանը խախտել է հետևյալ կանոնները». Մարիա Կարապետյան

«Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Մարիա Կարապետյանը հաանդես է եկել տեսաուղերձով և մատնանշել է այն սխալները որոնք թույլ է տվել Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ  Մարիա Կարապետյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ օրակարգից դուրս մեկ այլ թեմայի՝ ընդգծելով, որ ճշմարտությունը վեր է օրակարգից։

«Տեղեկացա, որ Ազգային ժողովի միջանցքում տիկին Նաիրա Զոհրաբյանն է իմ անունը տվել որպես  խորհրդարանական լսումների համար գաղտագողի ելույթներ ծրագրող։ Անհերքելի է, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար»,- ասաց  պատգամավորը՝ նշելով, որ լսումներից երկու օր առաջ փոխվել է նախապես հաստատված օրակարգը և հանձնաժողովների անդամներին են փոխանցվել առանց հանձնաժողովների անդամների հաստատման նոր օրակարգ։

«Այնպես որ հասարակական կազմակերպությունների գրանցման պահին  օրակարգ չի եղել և խորհրդարանական լսումներին  մասնակցող ՀԿ-ների անդամները ապրիլի 5-ի նիստի օրակարգի թեմաներին ծանոթացել են հենց լսումների օրը»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Նոր Հայաստանում քաղաքականությունը ազնիվ արվեստ է։ Հարմարվե՛ք։

Posted by Maria Karapetyan on Monday, April 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ