Լավ, էս անբարոյականության դեմը առնել հնարավոր չի՞ …

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էն՝ որ հոգեխանգարմունքի ալիք է բարձրանում Հայաստանում, տեսնում ենք։ Էն՝ որ էս իրավիճակի մեղքի մեծագույն բաժինը զանազան տականք լրագրողների պատճառով է նաեւ, որոնք ենթատեքստից կտրում են մարդկանց խոսքը, «լուսաբանում են» նրանց ասածներն իրենց չունեցած ուղեղի ծալքերին համապատասխան, ստի դոզան ավելացնելով ըստ իրենց ստացած լափի չափի, սա էլ է փաստ։

Ա՛յ միաբջիջ հավեր, էս որ ձեր մարմնի վրա ունեցած բոլոր անցքերով ոռնոց եք արձակում, իսկ փորձու՞մ եք մտածել՝ եթե ձեր «լուսաբանած» ձեւով Հակոբյան Աննան գնահատեր սահմանը պաշտպանող զինվորին, իր զավակը հիմա Արցախու՞մ կծառայեր, թե՞ ձեզ լափ տվողների զավակների պես գիշերային ակումբներում կյանքը կվայելեր։

Լավ, էս անբարոյականության դեմը առնել հնարավոր չի՞։
Ես, օրինակ, ապրիլյան պատերազմի հերոսներին մատաղացու գառներ եմ համարում։ Ես վստահ եմ, որ եթե տարիներ շարունակ ձեզ լափ տվողները չթալանեին երկիրն ու բանակը, եթե էդ էրեխեքը կանսերվի բանկաների հույսին չմնային, մենք էդքան զոհեր չէինք ունենա, հնարավոր է նաեւ՝ ՈՉ ՄԻ ԶՈՀ չունենայինք։ Եվ որ էդ էրեխեքին հերոսանալուց բացի՝ այլընտրանք չէին էլ թողել հանցագործ թալանչիները։

Իսկ օրուգիշեր էդ էրեխեքի թիկունքում թաքնվելով, հանցագործների տված լափը խփշտելով «հայրենասեր» եք աշխատում, ձեզնմաններին ես համարել եմ գլխակերներ, հիմա էլ եմ համարում գլխակերներ։ Մի բան էլ ավելի՝ դահիճներ։
Գետինը մտնեք։
Խոսեք, սպասում եմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ