Շվեդիայում «կախաղան են հանել Էրդողանին» և արժանացել Թուրքիայի ղեկավարության սուր քննադատությանը

Շվեդիայում Քրդական Բանվորական Կուսակցության կողմնակիցները հավաքվել են մայրաքաղաք Ստոկհոլմի քաղաքապետարանի դիմաց և ոտքերից կախել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով խրտվիլակին և համապատասխան տեսագրությունը տարածել սոցիալական ցանցերում։

Այս մասին հայտնում է Anandolu-ն։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարը, արժանանալով Թուրքիայի ղեկավարության սուր քննադատությանը, հայտարարել է. «Զզվելի է ժողովրդի կողմից ընտրված նախագահին պատկերել քաղաքապետարանի մոտ մահապատժի ենթակվելիս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ