«Ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է 1000-ը». վարչապետ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ անդրադարձել է Աննա Հակոբյանի տված հարցազրույցի հասցեին հնչած մեղադրանքներին, ինչպես նաև հայտնել է.

Զինվորներին զոհաբերում է ադրբեջանական կողմը, որը մարդկանց ուղարկում է զոհվելու՝ պարզապես հանուն ոչնչի, որովհետեւ նրանց զոհվելով իրավիճակում ոչինչ չի փոխվում։

Չեմ կարծում թե այս միտքը շատ բարդ է եւ ՀՀԿ ինտելեկտուալները սա չեն հասկանում։ Իհարկե, հասկանում են, պարզապես նրանց էնքան ասելիք չունեն, որ իրենց իշխանության տարիներին անկյուններում պախկված պետավտոտեսուչի պես խոշորացույցն առած օրերով մտածում են, թե ում բառերը ոնց կարող են նենգափոխել։

Ապացույցը՝ Աննայի այդ հարցազրույցը համացանցում է ուղիղ մեկ շաբաթ, բայց աղմուկ բարձրանում է միայն հիմա, որովհետեւ մի շաբաթ նստել աշխատել են մարդիկ, թե ոնց ծռեն բովանդակությունը։ Հետո մտածել են՝ ինչքան փող ծախսեն, ինչքա՞ն ֆեյք բացեն, որ նաեւ բազմաթիվ ազնիվ քաղաքացիների վրա կարողանան թյուր տպավորություն թողնել։

Ի դեպ, հազարավոր զոհերի մասին. հայկական կողմի տեղեկատվության ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զոհերի թիվը անցել է հազարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ