Զախարովան անդրադարձել է Երևանի կողմից ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու մասին հարցին

ՀԱՊԿ-ի հարցում Հայաստանն առաջնորդվում է իր Զինված ուժերի առաջնահերթ խնդիրներով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Երևանի կողմից կազմակերպության զորավարժություններից հրաժարվելու մասին։

Զախարովան հիշեցրել է, որ անցած տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես կոնտինգենտ չի հատկացրել Ղազախստանում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար․

«Սա ստիպում է կազմակերպության դաշնակիցներին վերագծել համաձայնեցված ծրագրերը և դժվարություններ է ստեղծում: Սակայն ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքները շարունակվում են, հարցը կլուծվի»,-ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ