«Ամենասիրուն մաման». Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Քրիստինե Պեպելյանի լուսանկարը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հրապարակել է Քրիստինե Պեպելյանի լուսանկարը որդու հետ։

Երգչուհին ջերմ ընտանեկան լուսանկարը տեղադրել է իր Ինսթագրամի  Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։

Քրիստինեն բաց գույնի կոստյում է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի հետ։

Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը եւ խոշոր ականջօղերը։ «Ամենասիրուն մաման»,- լուսանկարը մակագրել է Անահիտ Սիմոնյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ