ԱԺ արտահերթ ընտրությունների հայտնի պատգամավորի թեկնածուներից են․․․

Հայ հայտնիները ինչպես աշխարհի բոլոր հայտնի մարդիկ միայն իրենց բուն մասնագիտությամբ չեն զբաղվում, շատերը «վաճառում են» իրենց՝ բրենդ դարձած դեմքը և անունը, մյուսները՝ հիմնում են սեփական բիզնես, իսկ ավելի համարձակները՝ փորձում են զբաղվել քաղաքականությամբ։ Ս․թ․ դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին մասնակցելու են ՀՀ մի շարք կուսակցություններ։ Կուսակցությունների համամասնական ցուցակներում իրենց ուրույն տեղերը զբաղվեցնում են նաև հայ հակտնիները։

Շուշան Պետրոսյան

ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը արդեն երկար ժամանակ է ինչ  զբաղվում է քաղաքականությամբ։ Այն պահից սկսած երբ երգչուհին որոշեց զբաղվել քաղաքականությամբ, հայ երգարվեստը մեծ կորուստ ունեցավ ու նա ոչ պաշտոնապես հրաժարվել է բեմ բարձրանալուց։ Նա արդեն երրորդ անգամն է փորձում դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա այս անգամ նույնպես իր տեղն է զբաղեցնում ՀՀԿ համասնական ցուցակում։

Ֆելիքս Պետրոսյան

Հ․Ա․Յ․Ք․ խմբի անդամ Ֆելիքս Պետրոսյանը փորձում է այնպես անել, որ այս անգամ քամին ի վերջո նրան «քշի»  դեպի ԱԺ։ Սա նրա առաջին քայլերն է դեպի մեծ քաղաքականություն։ Ֆելիքսը «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում է ինչպես նաև առաջադրվել է որպես ռեյտինգային թեկնածու։

Լուսինե Բադալյան

Հաղորդավար, հասարակական գործիչ, արվեստաբան, Երևանի ավագանու անդամ Լուսինե Բադալյանը նույպես իր տեղն է զբաղեցնում  «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։

Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարդի մեր հպարտությունը նույնպես որոշել է այս անգամ իր ուժերը փորձել քաղաքական գերծանրքաշային մրցաշարում։ Նա իր տեղն է զբաղեցնում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ