«Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում, մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում». Դավիթ Տոնոյան

Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանն իր հայտարարություններին: Նա ասել էր, որ ավելացվելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում:

Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում:

Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում:

Այսինքն, օրինակ, A կետում՝ հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել ոչ միայն B կետում: Նաև C, D, E կետերում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝  սկզբնաղբյուրում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ