«Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության»․ Արմեն Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Մասնակցելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի նիստին՝ այսօր ներկայացրել եմ Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին իմ գնահատականները։

 Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության։

 Անկախ այն հանգամանքից, որ ներկա կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկում Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման համար, համաձայնագիրը մնում է մեր երկրի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, եւ նրա շուտափույտ վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից առաջնահերթություն է մեզ համար։

 Հույս ունեմ, որ Գերմանիայի վերջին քվեարկությունը նոր թափ կհաղորդի այս գործընթացին։

 Հանրապետականը շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ եւս։

 Գնահատականներ եմ տվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ