«Արցախի ճանապարհի փակման պատճառով 6 երեխաները մնացել են առանց ծնողների». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Արցախի ճանապարհը փակելու պատճառով 6 մանկահասակ երեխաները մնացել են առանց ծնողների:
Այս պահին վերադառնում ենք Գյումրուն հարակից մի գյուղից, 6 մանկահասակ քույրիկներին վառելափայտ էինք տարել: Նախ պիտի ասեմ, որ հիացած եմ այդ համայնքի ղեկավարի հոգատար վերաբերմունքից:
Երեխաների ընտանիքը Արցախից է եկել, ավագ եղբայրը զոհվել է 44-օրյա պատերազմին: Մայրը ընտանիքին հասանելիք բնակարանի համար անհրաժեշտ փաստաթղթերի համար մեկնել է Արցախ և հայտնի պատճառներով մոտ մի ամիս է մնացել է ու չի կարողանում հետ գալ իր մանկահասակ երեխաների մոտ…»:


Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ