Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացել ԱԺ-ի դիմաց

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Համբարձումյանը գրում է

«ԱԺ այգին փակ է։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացվել ԱԺ-ի դիմաց։ Րոպեներ անց սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱԺ»։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Իրավունքի կողմ իրավապաշտպան» ՀԿ ներկայացուցիչ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը, որը հայտարարեց, թե ուրախ է, որ հետհեղափոխական Հայաստանում հնարավորություն ունի ելույթ ունենալ ԱԺ ամբիոնից:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է հրապարակել, որից պարզ է դառնում, որ բացի հանձնաժողովի նախագահից՝ Նաիրա Զոհրաբյանից, որեւէ մեկը լիազորված չէր ՀԿ ներկայացուցիչներին հրավիրել այդ լսումներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ