«Պատվից առավել» նոր սերիալի սաունդթրեքը կատարում է Քրիստինե Պեպելյանը: Պրոդյուսերի խոսքով՝ այս երգը հատուկ նախագծի համար չի գրվել. «Պարզապես Քրիստինեի կատարմամբ լսել եմ այն, շատ եմ հավանել եւ խնդրել նվիրել մեզ, մեր նախագծին:
Եվս մեկ անգամ ցանկություն հայտնեցի համագործակցել, եւ նա սիրով համաձայնեց»,-նշել է Ելենան եւ ավելացրել.
«Շատ եմ սիրում այս երգը, այն հոգուդ մեջ է մտնում, շատ սիրուն բառեր ունի, Քրիստինեն այնքան ազնվությամբ եւ մաքուր է կատարում, որ կարծում եմ՝ նրա հիթերից մեկը կդառնա»:
«Մոռացիր» մեղեդային երգի երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը, խոսքերը՝ Նարեկ Ստամբուլցյանը: Նկարահանման համար ընտրվել է Կոմպոզիտորների տունը, որտեղ ավելորդ որեւէ ռեկվիզիտ չկա, Քրիստինեն էր եւ ռոյալը: