Անահիտ և Բորիս Ադամյանների ցնցող ելույթը ռուսական հեռուստաեթերում

Մաքսիմ Գալկինը ներկայացրել «Лучше всех» հաղորդման իր հյուրին՝ 9-ամյա Բորիս Ադամյանին։ Տաղանդավոր երգիչը պատմել է, որ վոկալով տարվել է՝ հետեւելով իր ավագ քրոջը՝ մանկական «Եվրատեսիլ»-ի եւ «Նոր ալիքի» Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանին։

Շոուի հաղորդավարի խնդրանքով՝ տղան կատարել է Թիմա Բելոռուսկիխի «Незабудка» հիթը։

Սակայն հաղորդման «մեխը» դարձավ փոքրիկ երգչի զուգերգը քրոջ՝ Անահիտի հետ։

Երիտասարդ արտիստները նույնությամբ կրկնօրինակեցին «Օսկար 2019»-ի հայտնի համարը, որի ընթացքում Բրեդլի Քութերը եւ լեդի Գագան կատարեցին «Shallow» հիթը, որը կինոակադեմիայի կողմից մրցանակ է ստացել որպես «ֆիլմի լավագույն երաժշտություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ