ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը, եղբոր՝ Բորիսի հետ միասին իսկական իրարանցում են առաջացրել Ինստագրամում՝ երգելով հայտնի երգերի քավրները:
Նրանց տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են հավաքում:Անահիտը Ադամյանը Իգոր Կրուտոյի Պոպուլյար երաժշտության ակադեմիայի սան է:
2016 թվականին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլում» Մերի Վարդանյանի հետ զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը: Իսկ այսօր արդեն 9-ամյա հմայիչ Բորիս Ադամյանը և նրա քույրը` Անահիտը ռուսական «Лучше всех» շոուում ցնցել են հանդիսատեսին և հաղորդավար Մաքսիմ Գալկինին:
Ադամյանները փայլուն կերպով կատարել են Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի օսկարակիր Shallow (A Star Is Born) երգը:
«Ամենաարևոտ երգիչ, սրտակեր», — այդպես է բնութագրել Գալկինը Սոչիի փոքր բնակչին ռուսական առաջին ալիքի շոուի ժամանակ: