Ռուսաստանում հայտնել են Մակեևկայում զոհերի նոր թիվը

Մակեևկայում Ուկրաինայի Զինված ուժերի կողմից հրթիռակոծության ժամանակ ռուս զինվորականների զոհերի թիվը հասել է 89-ի․ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 63 զոհվածի մասին։ Զոհվածների թվում է գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Բաչուրինը։ Ռուսական ռազմական գերատեսչությունը որպես միջադեպի պատճառ նշել է զինվորականների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավերված արհեստագործական ուսումնարանի շենքի տեղում հայտնաբերված վիրավորները տարհանվել են հիվանդանոցներ։

«Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ապագայում նմանատիպ ողբերգական դեպքերը կանխելու համար։ Հետաքննության արդյունքներով մեղավոր պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության», — ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածից հետո մոտ 400 ռուս զինվոր է զոհվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ