Հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով վթարի ենթարկված առաջին հիվանդն հասավ Երեւան

ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայի ԲԿ:

Հիվանդի՝ 13-ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր:

Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու:

Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին։ Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ բուժօգնություն ցուցաբերել հիվանդին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ