«Կարողա՞ կամակատարի նման եմ». Ալեն Սիմոնյանի և քահանայի բանավեճը

«Որևիցե մեկը՝ թե՛ նաիրա Զոհրաբյանը, թե՛ որևիցե պատգամավոր, չէր կարող իմանալ՝ ինչի մասին ա խոսքը: Սա ընդամենը մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ ա եղել, սա Ազգային ժողովի նիստ չէ, «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշում չէ, Ազգային ժողովի դիրքորոշում չէ, Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշում չէ և ՀՀ քաղաքացիների մեծամասնության դիրքորոշում չէ»,- խորհրդարանի դիմաց  քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը խոստացավ, որ խնկամանը կտանի խորհրդարան, խունկը ծխել չեն կարողանա, քանի որ կմիանան հակահրդեհային անվտանգության սարքերը. «Եթե ուզում ես պատգամավորներին ջրել, սպասի Վարդավառին»,-կատակեց Սիմոնյանը:

«Ինչ վերաբերում է օրհնության կարգ կատարելուն, հատուկ ընթացակարգով կքննարկենք այդ հարցը»,-հոգևորականի հետ զրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը:

Հոգևորականի և Սիմոնյանի միջև ընդհարում տեղի ունեցավ. նրանք չէին լսում և հակաճառում էին միմյանց. հոգևորականը պնդում էր, որ Հայաստանը պետք է դառնա հոգևոր պետություն, իսկ Սիմոնյանը՝ հակառակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ