Հայ երիտասարդները պատրաստել են ԱԹՍ-ի խելացի ռումբ՝ արհեստական բանականությամբ, տեսախցիկով և թևերով (տեսանյութ)

24-ամյա Ներսեսը ու ևս մեկ տասնյակի հասնող երիտասարդներ նախագծել և կյանքի են կոչել ԱԹՍ-ի խելացի ռումբ՝ արհեստական բանականությամբ, տեսախցիկով և թևերով։

NEWS.am Tech-ի հետ զրույցում Ներսեսը պատմեց, որ ռումբը նախատեսված է դրոն տիպի անօդաչու թռչող սարքի տակ ամրակցվելու համար.

«Օժտված է արհեստական բանականությամբ։ Առջևի հատվածում ունի տեսախցիկ, իսկ հետևի հատվածում տեղակայված են թռիչքի կառավարման համար թևերը կամ ղեկերը։

Աշխատանքի սկզբունքը հետևյալն է. օպերատորը կարող է ռումբի տեսախցիկի միջոցով փնտրել, հայտնաբերել, ֆիքսել թիրախը, պատրաստ վիճակի լինելուց հետո բաց թողնել այն։ Խելացի ռումբն ինքնակառավարվելով՝ կթռչի դեպի թիրախն ու կհարվածի.

«Ունի բավական մեծ ճշգրտություն, հարվածում է թիրախին մոտավորապես կենտրոնից 3 մետր շառավղով ճշտությամբ. այսինքն՝ եղել են նույնիսկ այնպիսի դեպքեր, երբ հարվածել է անմիջապես թիրախի կենտրոնին, եթե դա լիներ տանկ, կարող էինք համարել, որ ընկել է տանկի կափարիչի մեջ»։

Ներսեսը պատմեց, որ աշխատանքը բավականին բարդ էր ու երկարատև, տևել է մոտ 3 տարի։ Հեղինակի խոսքով՝ արհեստական բանականությունը նախատեսված է թռիչքի ընթացքում թիրախը ճանաչելու և չկորցնելու համար.

«Քանի որ այս անօդաչու թռչող սարքը ռազմական տերմինով այսպես կոչված՝ «բաց թողեցիր և մոռացար» տեսակի է, ապա նա նշանակում է, որ անօդաչու թռչող սարքը բաց թողնելուց հետո ո՛չ օպերատորը, ո՛չ հակառակորդը, նրա հետ կապ հաստատել չեն կարող, քանի որ նա իր մեջ չունի որևէ տեսակի ռադիոմոդուլ և կառավարման միջոց, այն ամբողջովին ինքնակառավարվող է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ