«Տրանսգենդերին ԱԺ է հրավիրել Զոհրաբյանը». Ալեն Սիմոնյան

Որեւէ մեկը՝ որեւէ պատգամավոր, այդ թվում Նաիրա Զոհրաբյանը չէին կարող իմանալ, թե Մարդու իրավունքների հանձնաժողովին մասնակցող ՀԿ–ների անդամներից՝ ով ով է։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 8–ին, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով ԱԺ  բակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին։

«Հանրային համերաշխությունը բոլորիս գործն է, այս ամենը սրա տիրույթում է»,– ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքն ընդհատվում էր հավաքվածների «Միրզոյան դուրս արի» վանկարկումներով, մինչեւ վերջինս տեղեկացրեց, որ Միրզոյանը մեկնել է Լիբանան գործուղման։

«Նախ Արարատ Միրզոյանը բերովի չէ, նա ԱԺ նախագահ է», ասաց Սիմոնյանը, երբ հավաքավածները պահանջեցին Միրզոյանի ներկայությունը։

Անդրադառնալով ԱԺ–ում հանձնաժողովի նիստին տրանսգենդերի ելույթին՝ Սիմոնյանն ասաց. «Ահա հրավիրյալների ցանկը, որը ներառված է փաթեթում, տակը Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունն է։ Մարիա Կարապետյանի եւ «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ մեկի անունը չկա։ Ահա այս փաթեթով են մարդիկ ներս եկել եւ մասնակցել հանձնաժողովի նիստին։ Դա ԱԺ նիստ չի եղել պատգամավորներից ընդամենը երկու հոգի է եղել դահլիճում։ Դա եղել է Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ, նրանք ներս են եկել այս էս փաթեթով, որի տակ Նաիրա Զոհրաբյանի ստոգարգությամբ։ Ներկա են եղել ՀԿ–ների ներկայացուցիչներ, մեղադրել ԱԺ որեւէ քաղաքական ուժի, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին պետք չէ»։

Ալեն Սիմոնյանը ԶԼՄ ներկայացուցիչներին ցույց տվեց Նաիրա Զոհրաբյանի դիմումը

Ալեն Սիմոնյանը #ԶԼՄ ներկայացուցիչներին ցույց տվեց Նաիրա Զոհրաբյանի դիմումը՝ #ՀԿ ներկայացուցիչներին ԱԺ մուտք գործելու իրավունք տալու խնդրանքով։#աժ #իմքայլը #քաղաքացիական #քպ #հայաստան #նորհայաստան

Posted by Քաղաքացիական պայմանագիր on Monday, April 8, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ