«Իմ քայլի» պատգամավորը «քոփի-փեսթ է արել» Աշոտյանի ուղերձի տեքստը

Երեկ շատ խնդալու պատկերի ականատես եղա համացանցում: Դե, բոլորը շնորհավորում են կանանց, աղջիկներին, մեկ էլ աչքովս ընկավ «Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի շնորհավորական ստատուսը, որի տակ օգտատերերից մեկը նկատել էր, որ դա գողացված ստատուս է:

Որոնեցի Ֆեյսբուքում, ու պարզվեց ի՞նչ․ մեր հարգարժան պատգամավորը, ով նաև նախկին Շիրակի մարզպետն էր, այդ գրառումը գողացել է Արմեն Աշոտյանից: Աշոտյանը դա 2014 թվականին էր գրել:

Հիմա ասում եմ էս մեր պլագիատչիները, որ Աշոտյանենց քննադատելով ու պախարակելով եկան իշխանության, հիմա էլ նույն Աշոտյանենց գրածներն են գողանում, իրանց անվան տակ ներկայացնում, բա սրանք օրենք ո՞նց են գրելու, էլի ՀՀԿ-ի գրածնե՞րն են քոփի-փեսթ անելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ