Կարիճներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել․ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 31-ի համար

Խոյ.

Զգույշ եղեք, հիմա ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը, պետք է միայն սպասել: Ցանկալի չէ ղեկավարության հետ քննարկել կարևոր հարցեր, հայացքների անհամապատասխանությունը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Կարևոր գնումներ մի արեք, իսկ ավելի լավ է ընդհանրապես խանութներ մի գնացեք, անիմաստ գնումներ անելու ռիսկը մեծ է: Գործնական ակտիվությունը նվազել է, այս նշանի շատ ներկայացուցիչներ ընդհանրապես նախընտրում են ոչինչ չանել, չնայած գիտեն` դա կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

Ցուլ.

Չնայած բացասական միտումների ազդեցությունն իրենն անում է, մի կորցրեք լավատեսությունը, փոքր անհաջողությունների վրա ուշադրություն մի դարձրեք և շարունակեք շարժվել դեպի ձեր նպատակը, նույնիսկ եթե շրջապատողներին այն անիրական է թվում: Հարմար օր է նոր գործ ձեռնարկելու և ձեր ուժերը փորձելու այն ոլորտում, որը վաղուց գրավում է ձեզ:

Վատ օր չէ նաև ուղևորությունների համար, կարելի է մեծ ճամփորդություններ ձեռնարկել և գնել դրա համար անհրաժեշտ ամեն ինչ: Շատ ցուլերի կհաջողվի դրական փոփոխություններ արձանագրել անձնական կյանքում` ժամանակին նախաձեռնողականություն ցուցաբերելու և հանգամանքների բարենպաստ դասավորությունից օգտվելու շնորհիվ:

Երկվորյակներ.

Հարմար օր է հետաքրքիր և կարևոր գործ, մասշտաբային նախագիծ սկսելու համար, որի վրա դուք երկար կաշխատեք: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել և վերականգնել հարաբերությունը հին գործընկերների հետ: Շատ երկվորյակների համար օրը կնշանավորվի ազդեցիկ անձնավորության հետ ծանոթությամբ, ում հովանավորչությունը օգտակար կլինի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Երկվորյակները կես խոսքից հասկանում են մտերիմներին, լեզու են գտնում նրանց հետ, ովքեր իրենց համար թանկ են: Երեկոյան ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ պատրաստել սիրելիի համար:

Խեցգետին.

Մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից, մի շեղվեք ընտրած ուղուց, ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե գործեք հետևողական և համառ: Հնարավոր են մանր անախորժություններ աշխատավայրում, տարակարծություններ գործընկերների և ղեկավարության հետ, բայց արագ և առանց ավելորդ ջանքերի կհաջողվի վերականգնել խաղաղությունը:

Հարմար օր է ուղևորությունների, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար: Դուք հեշտ եք ծանոթություններ հաստատում, բայց չեք շտապում մերձենալ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են եկել` ցանկանալով նախապես լավ ուսումնասիրել նրանց` հիասթափություններից խուսափելու համար:

Առյուծ.

Չայած որ օրն անհաջող է, վհատվել պետք չէ, հաջորդը բոլոր առումներով ավելի լավը կլինի: Ձեզնից այսօր շատ բան չի պահանջվում. լինել համբերատար և նրբանկատ, չտրվել սադրանքներին, հետևել բարեկրթության կանոններին և ավանդույթներին: Բացի դրանից` աշխատեք պահպանել ձեր հեղինակությունը և բանբասանքների առիթ չտալ:

Հնարավոր են տարաձայնություններ տանը և աշխատավայրում, բայց կխուսափեք կոնֆլիկտից ձեր հումորի զգացումի և ինքնահեգնանքի շնորհիվ: Կենսական ներուժը բարձր է, վատ ինքնազգացողությունը` քիչ հավանական:

Կույս.

Ժամանակն է շրջապատի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնել, օրինակ, նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, ովքեր փչացնում են ձեր տրամադրությունը, քննադատում և հիշեցնում ձեր թերությունների մասին: Վատ չէր լինի նաև ղեկավարության հետ քննարկել այն հարցերը, որոնք անհանգստացրել են ձեզ վերջին շրջանում. նույնիսկ եթե պատասխանը ձեր սրտով չլինի, դու տեղեկացված կլինեք` ճիշտ որոշում կայացնելու համար:

Ազատ ժամանակը ճիշտ կլինի անցկացնել տանը, շփվել մտերիմների հետ, ցանկալի է հրաժարվել աշխարհիկ միջոցառումներին մասնակցելուց, իսկ նոր ծանոթների հետ խորհուրդ է տրվում զգույշ լինել:

Կշեռք.

Օրը վատ չի դասավորվում: Միգուցե դուք չգրանցեք բոլոր մասնագիտական հաղթանակները, որոնց հույսն ունեիք, բայց կհասնեք որոշակի հաջողությունների և կկարողանաք հպարտանալ դրանցով: Օրը լավ կանցնի մտավոր աշխատանքի և ապագայի հետ կապված պլաններ կազմելու համար, կարելի է լուծել ֆինանսական և սեփականության հետ կապված հարցեր: Նոր ծանոթությունները բարենպաստ գործնական համագործակցության և նոր սիրավեպի սկիզբ կդնեն:

Ստեղծագործական ներուժը բարձր է, ձեր գաղափարները լավն են, որոշումները` յուրօրինակ և հաջող: Եթե այսօր կցանկանաք որևէ շրջադարձային փոփոխություն անել անձնական կյանքում, մի կասկածեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Կարիճ.

Օրվա սկզբում պետք է շատ զգույշ լինել, ոչ բարենպաստ միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ սխալների հավանականությունը` բարձր: Բայց աստիճանաբար իրադրությունը կլավանա, երեկոն կլինի ավելի հաճելի և հետաքրքիր: Կմեծանա ստեղծագործական պոտենցիալը, լավ է զարկ տալ երևակայությանը, իսկ ազատ ժամանակը ծախսել սիրելի զգաղմունքների համար:

Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը, ի դեպ, դուք այդքան էլ չեք զննում կոնկրետ թեկնածուին, այլ վստահում եք ձեր ինտուիցիային, որն էլ կարող է խաբել ձեզ: Մի շտապեք:

Աղեղնավոր.

Ժամանակը զուր մի վատնեք: Օրը բարենպաստ է և դրանից պետք է օգտվել առաջին հերթին դրված մասնագիտական նպատակներին հասնելու համար: Ձեզ մոտ հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում, քան նախկինում, շրջապատը կզարմանա ձեր հաջողությամբ: Եվ թող ձեզ չանհանգստացնի, որ մեկը ձեզ թաքուն նախանձում է, միևնույն է, նա ձեզ վնաս տալ չի կարող:

Օրը բարենպաստ է խելացի և հետաքրքիր մարդկանց հետ շփումների համար: Եթե այդպիսիք ձեր ծանոթների մեջ չկան, մի հուսահատվեք, համապատասխան ծանոթություններ հաստատելու շանսերը մեծ են:

Այծեղջյուր.

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, միակ վհատեցնող փաստն այն է, որ իրադարձություններն այնքան էլ արագ չեն ծավալվում, որքան կուզեիք: Հաղթանակները հեշտ չեն տրվում: Պատրաստ եղեք ջանք թափելու և քրտնաջան աշխատելու. հիշեք` պարգևը ձեզ չի հիասթափեցնի: Պետական կազմակերպությունների ներկայացուցիչների և չինովնիկների հետ շփման համար բարենպաստ օր է: Կարելի է քննարկել աշխատավայրում ձեր առաջխաղացման և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցեր:

Օրը չեզոք է անձնական հարաբերությունների տեսանկյունից, եթե ցանկանում եք իրավիճակը դեպի լավը փոխել, ցուցաբերեք նախաձեռնողականություն:

Ջրհոս.

Շատ հաջող օր է, ամեն ինչ ձեզ հեշտ է տրվում: Կարելի է խախտել ավանդույթները, վարվել ուզածի պես, նույնիսկ եթե շրջապատը հավանություն չտա: Ընկերներն ու համախոհները կօգնեն ձեզ, բայց առանց նրանց օգնության էլ դուք կկարողանաք հասնել ձեր ուզածին, այնպես որ որոշեք` ինչն է ձեզ համար ավելի կարևոր` համախոհների մասնակցությո՞ւնը, թե՞ գործողությունների ազատությունը:

Մասնագիտական հեռանկարներ են բացվում, հնարավոր է կարիերայի աճ: Շատ ջրհոսների հաջողվում է լավ վաստակել կամ էլ գտնել եկամտի նոր աղբյուրներ:

Ձկներ.

Օրը բարենպաստ կլինի մասնագիտական նպատակներին հասնելու և ստեղծագործական էքսպերիմենտների տեսանկյունից: Ձեր որոշումները ստանդարտ չեն, արարքներն օրիգինալ են, և զարմանալի չէ, որ դուք կգրավեք շրջապատի ուշադրությունը: Հարմար օր է նոր գործի և աշխատավայրի փոփոխության համար:

Ֆիզիկական վարժությունները և սպորտով զբաղվելը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ընկերների հետ հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն: Կարելի է գնումներ կատարել և թարմացնել պահարանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ