«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի քննադատություններն անընդունելի են». Զախարովա

«Հասարակական հարձակումները չեն օգնում գործին: Խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակը «տեղում» կարգավորելու և Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար։

Մենք բազմիցս ասել ենք, որ խաղաղապահներն ամեն բան անում են գետնի վրա իրադրությունը կարգավորելու համար: Ոչ մի հրապարակային կշտամբանք գործին չի օգնի, ավելի վատ վիճակներ էլ են եղել: Մենք ամեն ինչ անում ենք վիճակի կարգավորման համար», — այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան։

Նա հավելել է ․

«Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լավ կլինե՞ր առանց խաղաղապահների: Պատասխանն ակնհայտ է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ