Դեկտեմբերի 28-ին հոսանքազրկումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքի՝

10։00-16։00 Մաշտոցի պող. 50 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00-17։00 Ավան՝ Նարեկացի թաղ. 30, 43, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 12/1, 16, 16/1, 18, 20 շենքեր, Վաղարշյան փ. 15բ, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզի՝

11։00-17։00 Քարակերտ գյուղ,

Արարատի մարզի՝

11։00-15։00 Վերին Դվին գյուղ մասնակի,

11։00-16։00 Արտաշատ քաղաք` Ս.Հակոբյան, Աթարբեկյան, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզի՝

11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Բագրևանդ թաղամաս մասնակի, Կոտայք գյուղ մասնակի, Հանքավան գյուղ, Հանքավանի բնակելի շենքեր, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, «Խոտորջուր» առողջարան, «Կարմիր հովիտ» և «Էլեանորա» հանգստյան տներ, «Հանքավան» հանքային ջրերի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Գեղարքունիքի մարզի՝

10։30–11:00 Ծակքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ