«Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը» արդեն չափահաս է

Ֆրանսուհի մոդել Տիլան Բլոնդոն, որին վեց տարեկանում լրագրողների թեթև ձեռքով, սկսեցին «աշխարհում ամենագեղեցիկ աղջիկ» անվանել, չափահաս դարձավ։

Ֆուտբոլիստի և հեռուստահաղորդավարի դուստրը իրադարձությունը նշել է Բահամյան կղզիներում, որը հայտնի է իր անմոռանալի բնությունով։

– Երեխեք, շնորհակալ եմ բոլոր ցանկությունների համար, վերջապես 18 տարեկան եմ: Ես շնորհակալ եմ իմ կյանքում եղած ամեն ինչի համար, շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ում ես հանդիպեցի, որոնք ամեն օր աջակցում ու հավատում են ինձ և հոգ են տանում իմ մասին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի բոլոր երկրպագուներին, ովքեր ամեն օր աջակցում են ինձ, գրել է նա Instagram-ում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ