Վարչապետի անվտանգության աշխատակիցները Սամվել Ալեքսանյանին հանել են Ծառուկյանի կողքից

Այսօր՝ Ապրիլի 7-ին ԵԿՄ համագումարի ներկա էին նաև Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Ծառուկյանը:

Սկզբում Սամվել Ալեքսանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողքին էր նստած, սակայն նրան հորդորեցին հեռանալ, քանի որ վարչապետի անվտանգության աշխատակիցները պետք է նստեին այդտեղ:

Հարցին՝ առաջին անգա՞մ է ոտքի վրա և պատվավոր տեղերում չի նստում, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ, առաջին անգամ չէ, և այս ամենն իշխանափոխության հետ կապ չունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ