«Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե բնապահպանական կեղծ պատճառաբանություններ են, այլ արցախցիներին ներշնչելը, որ այստեղ ապագա չկա». Վարդանյան

Կարևոր է, որ միջազգային հանրությունը տեղեկանա և ճիշտ պատկերացում ունենա այն ամենի մասին, ինչ կատարվում է Արցախի հետ:

Այդ նպատակով շարունակում եմ հարցազրույցներ տալ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

՛՛Reuters գործակալությանը տված հարցազրույցում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման բուն նպատակի մասին՝ նշելով, որ իրական նպատակը ոչ թե բնապահպանական կեղծ պատճառաբանություններ են, այլ արցախցիների վրա ճնշում գործադրելը, նրանց ներշնչելը, որ այստեղ ապագա չկա: Այսինքն, արցախցիների ոգին կոտրելը: Ու վստահաբար ասել եմ, որ դա նրանց չի հաջողվելու՛՛,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ