Չարլզ III-ը արքայազն Էնդրյուին վտարել է Բուքինգհեմյան պալատից՝ բռնաբարության մեղադրանքների պատճառով

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը արքայազն Էնդրյուին վտարել է Բուքինգհեմյան պալատից՝ բռնաբարության մեղադրանքների պատճառով, գրում է Sun թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Պալատում արքայազն Էնդրյուի ցանկացած ներկայություն ավարտվել է։ Թագավորը հստակ հասկացրել է, որ Էնդրյուն չի կատարում թագավորական պարտականությունները»,-ասել է աղբյուրը։

Նշվում է, որ արքայազնը, այնուամենայնիվ, կմասնակցի Սանդրինգեմյան պալատում կայանալիք սուրբծննդյան ընդունելությանը։

Բրիտանացի արքայազն Էնդրյուն սկանդալային համբավ է ձեռք բերել իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի շնորհիվ, որը պնդում է, որ Յորքի դուքսը բռնաբարել է իրեն Լոնդոնում, երբ նա 17 տարեկան էր: Մարտին լրատվամիջոցները հայտնել են, որ արքայազն Էնդրյուն փոխհատուցում է վճարել Ջուֆրեին, եւ դատավարությունը դադարեցվել է: Նշվում է, որ փոխհատուցումը կարող էր հասնել 12 մլն ֆունտի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Էնդրյուն եւ Ջուֆրեն նախնական համաձայնության են եկել: Հունվարին մեղադրանքների հարուցած սկանդալի եւ դրան հաջորդած դատավարության ֆոնին Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ արքայազն Էնդրյուն զրկված է պատվավոր զինվորական կոչումներից, թագավորական հովանավորություններից եւ այլեւս չի կարողանա օգտագործել «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ