Հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների 3-րդ փուլն ավարտվել է․ հայտնի է նոր հայտագրման ժամանակահատվածը

Հայրենադարձների համար հայերենի անվճար դասընթացների 3-րդ փուլն ավարտվել է։ Այն ունեցել է 80 մասնակից:

Այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձանակատրի գրասենյակը։

Ամբողջ տարվա ընթացքում 240 հայրենադարձներ շուրջ 2 տասնյակ երկրներից սովորել են հայերեն կարդալ, գրել և բարելավել մայրենիի գիտելիքները:

Դասընթացների փակման արարողության ժամանակ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհավորել է մասնակիցներին՝ նրանց հանձնելով վկայականներ և հույս հայտնել, որ այս գիտելիքները կօգնեն ավելի հեշտ ինտեգրվել հայաստանյան կյանքում։

Դասընթացի մասնակիցները ցանկություն են հայտնել ստեղծել խումբ և պահպանել այս ընթացքում ձեռ բերված կապերը:

Հայրենադարձների համար հայոց լեզվի անվճար նոր դասընթացների հայտերի ընդունումը կսկսվի հաջորդ տարի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ