Գերմանական ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 շարժակազմ, շուտով կլինի Երևանում

Գերմանական ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանքի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել ենք Թեգետա մոթորս ընկերության ղեկավարությանը. Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:

Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ:

Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ