Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը բազմաթիվ համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը: Ապրիլի  4-ին` տիկին Հակոբյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր Քյուրքչյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանի, Սինտիա Ղազարյանի և Բոսթոնի հայ համայնքի այլ հարգարժան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել հուշարձանին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել Բոսթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա շեշտել է, որ այցի առաջին իսկ վայրկյանից առանձնահատուկ կապ ու ջերմություն է զգացել:

Ապրիլի 5-ին Աննա Հակոբյանն այցելել է Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոց: Դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է կրթօջախով, շփվել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների և ծնողների հետ: Կրթօջախի սաներին նա խորհուրդ է տվել լավ սովորել հայերենը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ