«Ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առևանգել». Սամվել Ալեքսանյան

Ապրիլի 7–ին, լրագրողների հետ զրույցում գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն՝ անդրադառնալով հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությանը, հերքեց, որ որևէ մեկին առևանգել է կամ ատրճանակ պահել ճակատին։

«Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առևանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,– ասաց Սամվել Ալեքսանյանը, ով որպես ԵԿՄ անդամ ներկա էր ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարին։

Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ