«Ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես». Վարչապետը Փաշինյանը հիշեց Վազգեն Սարգսյանին

ԵԿՄ-ն ստեղծել են լեգենդար մարդիկ, որոնց խիզախության, արյան և կյանքի վրա է կառուցվել Հայաստանի և Արցախի անկախ պետականությունը, մեր ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին այսօր ապրիլի 7–ին, ԵԿՄ արտահերթ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Ժամանակի ընթացքում տեղի ունեցած շատ իրադարձություններ երկրորդ պլան են մղել այս հանգամանքը։ Խոնարհվում եմ ազատամարտիկների  և առաջամարտիկների այն սերնդի առաջ, որը չշփոթվեց, խուճապի չմատնվեց մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների առջև և անհավասար մարտի բռնվեց հանուն մեր ժողովրդի երազանքների պաշտպանության։

Քավ լիցի, չեմ ասի, թե այսպիսի առաքելություն ստանձնած բոլոր ազատամարտիկները հետագայում դարձան ԵԿՄ անդամ, բայց որ իր հիմնադրման պահին այս կառույցը 100 տոկոսով կազմված էր այսպիսի մարդկանցից, դա աներկբա է։

Շատերը մոռացել են, որ ԼՂՀ մեր հայրենակիցների դեմ ի սկսզբնե հարձակումներ էին գործում ոչ միայն ադրբեջանական, այլև խորհրդային զինված ուժերը, իրավիճակը հակամարտության սկզբնական օրերին օրհասական էր թվում, թվում էր՝ չկա ոչ մի շանս մեր ժողովրդի, համար, բայց Ղարաբաղյան պատերազմում էլ տեղի ունեցավ այն, ինչ Սարդարապատի ճակատամարտում, այն, ինչը հակառակ էր բոլոր վերլուծություններին ու սառը հաշվարկներին, որոնք հաշվի չեն առնում ոգու և միասնության ուժը, որը հայ ժողովուրդն ուներ 1988 թվականի և, թույլ տվեք ասել, ունի նաև այսօր՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ