«Արցախում մարդասիրական ճգնաժամն արդեն իրողություն է». Շիֆ

Այսօր Արցախում՝ հիվանդանոցում, հիվանդ է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժում ստանալու հնարավորությունից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Շատ հիվանդների դեռ վտանգ է սպառնում: Հիմնական պաշարները սպառնում են: Մարդասիրական ճգնաժամն արդեն ոչ թե հնարավոր է, այլ այն արդեն իրողություն է»,- նշել է Շիֆը:

Նա կրկին հորդորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ աջակցել Արցախի անվտանգության ապահովմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ