«Նենց արեք` մոռանանք ձեզ մի 800 տարի». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Մարտավարական առումով նենց արեք` մոռանանք ձեզ մի 800 տարի»:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո տարածքային կորուստների վերաբերյալ Սերժ Սարգսյանը  նշել է, որ այդ հարցը պետք է դիտարկել ռազմավարական և մարտավարական կարևորության տեսանկյունից:

«Եթե չափենք մետրերով, ապա հայկական ուժերի անվտանգության գոտին կազմում է 800 հեկտար, իսկ մենք կորցրեցինք մարտավարական և ռազմավարական նշանակություն չունեցող 800 հա`1/1000 մասը:

Հոգեբանական առումով ադրբեջանական կողմը կարող է իր ժողովրդին համոզել, որ ունի առավելություն: Բայց եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր հեկտարի համար նրանք ունեցան 1 կորուստ և 2 վիրավոր, եթե նույնիսկ 0.5 կորուստ և մեկ վիրավոր ունենային, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, դա նույնպես շատ է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է նաև, որ հայկական զինված ուժերն ի վիճակի էին վերականգնել նախկին դիրքերը, բայց գերադասվեց կյանքի պահպանումը: «Մենք կորուստներ չենք ուզում ունենալ: Ես արդարացված չեմ համարում լավագույն տղաների կորուստը հանուն հայրենիքի, ավելի լավ կլիներ, որպեսզի նրանք ապրեին հանուն հայրենիքի, բայց եթե Ադրբեջանը խախտի հրադադարը, մենք ստիպված կլինենք պատասխանել, քանի որ պատասխանի բացակայությունը բերում է ավելի լուրջ խախտումների»,-նշել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ