Կարմիր Խաչի մեքենաներն անցել են Լաչինի միջանցքով


Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցավ արդեն 8 օր փակ Լաչինի միջանցքով
Քիչ առաջ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը Շտապօգնության մեքենայով ճանապարհվել է դեպի Երևան։

Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։ Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր Խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որ փակ է արդեն 8 օր։

Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից տեղափոխելու Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ