«Սրա համար էինք հավաքվել, գնա վաբշե քո հպարտությունով, արա». Սարգիս Գրիգորյան

Սարգիս Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ իր բողոքն է բարձրացրել վերջին իրադարձությունների հետ կապված։

 Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ մի քաղաքացի, ով, պարզվեց, որ տրանսգենդեր է:

Ելույթ ունեցող քաղաքացին նշեց, որ այսօր պարտություն են կերտում. «Անհնար է երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում:

ՀՀ ԱԺ ամբիոնից ձեզ եմ դիմում որպես տրանսգենդեր կին, բայց խնդրում եմ ինձ որպես հավաքական կերպար ընդունեք:

Հանդիսանալով որպես հայ տրանսգենդեր անձանց համայնքի անդամ և Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ նախագահ՝ ես իմ մեջ ամփոփում եմ խոշտանգված, բռնաբարված առևանգված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանված, մահափորձի ենթարկված, արտագաղթած, խարանի ու խտրականության ենթարկված հայ տրանսգենդերի կերպարը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ